16 02 2022

Ի՞նչ խնդիրներ են լուծում քաղաքացիական կենտրոնները․ մանրամասներ



Հանրապետության տարբեր քաղաքներում շարունակում են բացվել քաղաքացիական կենտրոններ։ Եվս մեկը կբացվի վաղը՝ Վանաձոր քաղաքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանը։

«2020 թվականից դեռևս արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծել վարչական տարածքներ, որտեղ պետության անունից տրամդրվող բոլոր հանրային ծառայությունները ներկայացված կլինեն։ Այս կապակցությամբ առաջին գրասենյակը մենք բացել ենք Երևանի կենտրոնում, որից հետո 2021 թվականին Իջևանում և Գյումրիում և 3-րդ կենտրոնն արդեն Վանաձորում»։

Հարցին, թե կենտրոններն ինչ խնդիր են լուծում, նախարարի խորհրդականն ասաց․ «Մեկ վարչական տարածքում հնարավորություն տալ ՀՀ բնակչությանն օգտվել բոլոր պահանջված հիմնական ծառայություններից։ Ներկայացված են հետևյալ ծառայությունները՝ արդարադատության նախարարության 4 ամենապահանջված ծառայություններն են՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, Ազգային արխիվը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, ինչպես նաև Հարկադիր կատարման ծառայությունը, հաջորդը ներկայացված է Կադաստրի կոմիտեն, ՊԵԿ-ը, Սոցիալակն ապահովության ծառայությունը և որոշ տեղերում ունենք նաև Նոտարական ծառայություն»։

Մանրամասները՝ տեսանյութով։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ