Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 15-ին ներկա է գտնվել օպերային և էստրադային երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքը:
Իտալացի երգչի համերգը տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի: Համերգից առաջ հյուրերը ունկնդրեցին սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ Տրիոյի հետ: Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, Սաֆինան դասվել է նաև աշխարհի ամենահայտնի տենորների շարքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը