Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ճեպազրույցում ասել է, որ ռազմական գործողության արդյունքում արդեն զոհվել է ավելի քան քառասուն զինծառայող. հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել հիմնականում առավոտյան հրթիռային ու օդային հարվածների պատճառով։ Բայց, ըստ Արեստովիչի, ռուսական հրամանատարությունն ակնկալում էր, որ «շատ ավելի» կորուստներ կլինեն։
Նա հավելել է, որ հարձակումները դեռ չեն կարողացել լուրջ վնաս հասցնել ուկրաինական բանակի մարտունակությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը