Ուկրաինական կողմը կեղծ տեսանյութ է հրապարակել, թե իբր հաջողությամբ հետ են մղել ռուսական տանկերի գրոհը, որոնք մտել են Կիև։
««Нехта» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, թե իբր հաջողությամբ հետ են մղել ռուսական տանկերի գրոհը, որոնք մտել են Կիև: Իբրև թե տեխնիկայի նետում են «Մոլոտովի կոկտեյլներ»։
Դա կեղծ էր. իրականում տեսանյութը նկարահանվել է դեռ 2014 թվականին ։ Կադրերում «Մայդանի» իրադարձություններն են, իսկ տեսանյութը YouTube-ում տեղադրել են ավելի քան երկու տարի առաջ։
Երբ մեկնաբանություններում մարդիկ վրդովմունք են արտահայտել, որ իրենց մոլորության մեջ են գցում, տելեգրամյան ալիքը ստիպված են եղել ճշգրտումներ մտցնել դրանում»,- գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը