07 03 2022

Այսօր Երասխում զոհված զինծառայող Հրաչ Մանասարյանը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր, երկու երեխաների հայր

Այսօր Երասխում զոհված զինծառայող Հրաչ Մանասարյանը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր, երկու երեխաների հայր

Երասխում թշնամու կրակոցից զոհված զինծառայող Հրաչ Մանասարյանը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր, 44-օրյա պատերազմի մասնակից, 2 երեխաների հայր:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Возможно, это изображение (1 человек, гора и дерево)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ