16 03 2022

Տղամարդը մուրճով հարձակվել է Փաշինյանի հրաժարականի պահանջող «Ազատագրական շարժման» անդամների վրա

Տղամարդը մուրճով հարձակվել է Փաշինյանի հրաժարականի պահանջող «Ազատագրական շարժման» անդամների վրա

Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին հայտնում են «Ազատագրական շարժում»-ից։ 

«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ:

Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։ 

Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:

Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:

Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են:»,- նշում են «Ազատագրական Շարժում»-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ