17 03 2022

170 մարդու գումարները տուրիստական ընկերությունը հափշտակել է․ հանցագործությունը ծածկադմփոց են անում․ ակցիայի մասնակից



«Դավինչի» տուրիստական ընկերությունից տուժած քաղաքացիների բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։

Մենք 2021 թվականի օգոստոս ամսից «Դավինչի» տուրիստական ընկերությունից ձեռք ենք բերել ավիատոմսեր, տուր փաթեթեներ հանգստի մեկնելու նպատակով։ Շուրջ 170 հոգի քրեական գործի շրջանակներում հանդիսանում են տուժող տուրիստական ընկերության կողմից խոշոր չափի գումարի հափշտակման գործով։ Այս մասին կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Դավինչի» տուրիստական ընկերությունից տուժած քաղաքացիներից։

«Անցել է արդեն 7 ամիս,բայց դեռ որևէ արդյունք չունենք։ Գործը փակուղի է մտել,  որևէ մեկը չի առերեսվել, որևէ մեկը տեղեկատվություհն չունի գործի ընթացքից։ Մեզ համար անհասկանալի է՝ ինչպես կարող է շուրջ 170 հոգուց՝ խաբեությամբ գումար հափշտակած անձը ազատության մեջ գտնվի,և որևէ հույս չկա մեր գումարների փոխհատուցման հետ կապված»,- ասաց մասնակիցներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ