Ցածր աշխատավարձի խնդիրը մենք գիտակցում ենք: Խնդիրը լուծելու գլխավոր եղանակը Կառավարության՝ այս տարի ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի ներքո մենք ընկերություններին խրախուսում ենք և ֆինանսավորում ենք ձեռք բերել նորագույն սարքավորումներ և բարձրացնել արտադրողականությունը: Հետևաբար հնարավորություն ունենալ ավելի բարձր վճարել աշխատակիցներին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հոկտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրից արդեն 426 ընկերություն օգտվել է և ընդհանուր սարքավորումների պորտֆելն արդեն 32 միլիարդ դրամի է հասել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը