04 12 2024

Ասում եք՝ 13 հազարի տունը չենք քանդում, բերեք քանդենք 3 հազարի տունը․ Թադևոս Ավետիսյան 



 

Նախագիծը վերաբերում է այն տնտեսվարողների, ովքեր նույնիսկ գործող հարկային արտոնությունների պարագայում հազիվ ծայրը ծայրին են հասցնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Նախագիծը բերել են ասում են՝ շտապ չի, հրատապ չի, որովհետև այս նախագխի մեջ գրված ա, որ պիտի ուժի մեջ մտնի 6 ամիս հետո՝ հաջորդ տարվա կեսին։ Քննարկումների համար շատ ավելի մեծ հնարավորություն կլիներ, եթե այս առաջին ընթերցումով նախագիծը հետ կանչվեր, նորից անցներ տրամաբանորեն դրանից տարբերվող նախագծի քննարկում։ Դա կլիներ լիակատար, լիարծեք քննարկումների հնարավորություն։ Չկա այստեղ որևէ բացատրություն և սա է նաև հիմքը, որ ձեր տված խոստումները, պարոն Թունյան, էդքան էլ ամբողջական չենք կարողանում ընկալել և ընդունել»,- ասաց պատգամավորը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ