Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները մարտի 6-ին փակել էին գյուղ մտնող գլխավոր ճանապարհը՝ դժգոհելով, որ ռուսական կողմը չի թողնում Լարսից հայկական մեքենաները ՌԴ մտնեն:
Գյուղացիների հավաստմամբ՝ 11 օր է՝ խնձորով բեռնված մեքենաները սահմանին կանգնած են:
«Մեկ ասում են խնձորը թուրքական է, մեկ՝ պարսկական, հետո ասում են պիտակը չկա, բանանի արկղով է և էլի տենց բաներ»,- դժգոհում էին գյուղացիները:
Գյուղապետի հետ բանակցություններից հետո, ի վերջո, բացեցին ճանապարհը և գնացին մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ հանդիպման:
Մարզպետը, ըստ օհանավանցիների, խոստացել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծում տալ խնդրին: Գյուղացիներն էլ խոստացել են սպասել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը