Արդեն յոթ օր է, ինչ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակ են, հանքում դադարեցված են բոլոր աշխատանքները:
Ստեղծված իրավիճակը լուրջ վնասներ է հասցնում «Լիդիան Արմենիա» ընկերությանը, ինչպես նաև կարող է բացասաբար ազդել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը ու նշեց, որ դիմել են կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում են կոնկրետ գործողությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը