Վրաստանում հաշվել են, թե որքան վնաս են կրելու ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության արգելումից։ Երկիրը ռուս զբոսաշրջիկների բացակայության պատճառով 710 միլիոն դոլարի վնաս կկրի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Վրաստանի տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվիրիվիշվիլին հայտնել է, որ 2018 թվականին ՌԴ-ից ժամանել է 1,4 միլիոն զբոսաշրջիկ, իսկ ռուս զբոսաշրջիկները երկրին 710 մլն դոլար են հասցրել։ Այս տարի Վրաստանը սպասում էր 1․7 մլն զբոսաշրջիկ և 886 մլն դոլար եկամուտ։
Ըստ կանխատեսումների` ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը մինչև տարեվերջ կկրճատվի 1 միլիոնով։ Սա երկրին կպատճառի 710 միլիոնի վնաս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը