Politeconomy.org-ը գրում է․ «Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է:
Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել: Հայտարարվում է, որ արդյունաբերությունը կրճատվել է 8.6 տոկոսով (ապրիլը մարտի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է` 9.2 տոկոս): Շինարարությունը կրճատվել է 21 տոկոսով (2020թ․ ապրիլը 2019-ի ապրիլի համեմատ կրճատումն ավելի մեծ է` 51 տոկոս): Տրանսպորտը միակ աճ արձանագրած ոլորտն է` 2 տոկոս: Աճը արձանագրվել է բացառապես երկաթուղային փոխադրումների հաշվին (աճը 7.8 տոկոս): Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 4.2 տոկոսով, իսկ օդային փոխադրումները`12.5 տոկոսով: Կապի ոլորտի կրճատման թիվը 2.8 տոկոս է: Նույնիսկ առևտուրն ու ծառայությունների ոլորտներն են կրճատվել: Առևտրի անկումը 8.6 տոկոս է: Իսկ վերջին երկու տարիներին իշխանությունների երեսը պարզ անող (հիմնականում խաղատների ու բուքմեյքերական գրասենյակների հաշվին) ծառայությունների ոլորտը կրճատվել է 15.9 տոկոսով:
Վերադառնանք արդյունաբերության տվյալներին, որ սպասվածից պակաս կրճատման թվեր ունի: Հայտարարվում է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս (հիշենք այս թիվը ոչ միայն այն պատճառով, որ արդյունաբերությունը այս ցուցանիշի հաշվին է «քաղաքակիրթ»` 8.6 տոկոսով կրճատվել է): Մշակող արդյունաբերության անկումը կազմել է 16.2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 13.5 տոկոսով: Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը նվազել է 23.1 տոկոսով: Նախ հարկավոր է արձանագրել մեր արդյունաբերության կառուցվածքը: Որովհետև այս համամասնությունները ձևավորվել են համավարակի շեմին, և հետաքրքիր կլինի դրանց փոփոխություններին հետևել առաջիկա ամիսների ընթացքում: Մեր արդյունաբերության հիմնական հատվածը (63.4 տոկոս) կազմում է մշակող արդյունաբերությունը: Ուստի այն «արժանի է» ավելի մանրակրկիտ դիտարկման: Մշակող արդյունաբերության կառուցվածքի 34.4 տոկոսը կազմում է սննդամթերքի արտադրությունը: Բայց այս ցուցանիշին հարկավոր է գումարել խմիչքի արտադրության ծավալը (12.2 տոկոս), ինչպես նաև ծխախոտի արտադրությունը: Այն մշակող արդյունաբերության 12.4 տոկոսն է կազմում: Արտադրության այս հատվածը հիմնականում տեղական արտադրության գյուղմթերք է վերամշակում: Հետևաբար թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի: Ճիշտ է այս ոլորտի մասին գերժամանակակից «թվային» բառապաշարով խոսել հնարավոր չէ: Նույնիսկ այնքան անհնար էր, որ նոր իշխանությունները կառավարության կառուցվածքում գյուղատնտեսության նախարարություն չենթադրեցին: Բայց պարենի արտադրության ոլորտը ամբողջ աշխարհում հիմա առանձնահատուկ ուշադրության տակ է: Պատճառը համավարակն է: Բնականաբար (Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներից մեկը նույնիսկ բիբլիական մասշտաբի սով է կանխատեսում):
Հիմա վերադառնանք հանքարդյունաբերության 27 տոկոսանոց աճին: Այն բոլորովին համահունչ չէ մեր արտաքին առևտրի թվերի հետ: Հանքարդյունաբերության աճի արդյունքում ստեղծված հիմնական արդյունքը մեր երկրում չի մշակվում, այլ արտահանվում է: Մինչդեռ մեր արտահանման ծավալները առաջին 4 ամսում նվազել են 12.6 տոկոսով: Սա կարելի է տվյալների անհամատեղելիություն գնահատել՝ ենթադրելով, որ դրանցից մեկը իրական չէ:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել