Politeconomy.org-ը գրում է․ «Կիսամյակը բավական ամփոփ ու ամբողջական ժամանակաշրջան է հասկանալու համար, թե ինչ է կատարվում երկրի տնտեսության հետ: Սա գիտեն բոլորը: Ներառյալ իշխանությունները: Հետևաբար այս ժամանակաշրջանը ասուլիսների շրջան է:
Տնտեսական հաշվետվություններ հրապարակելու փոխարեն իշխանությունները փորձում են կիսամյակն օգտագործել որպես լրատվական առիթ: Առիթ, որի ընթացքում կարելի է մեկ-երկու թիվ հրապարակել: Ասել, որ դրանք նախնական են ու վերանայման ենթակա ու խոսել հաջողությունների մասին: Հետո երբ հրապարակվեն պաշտոնական հաշվետվությունները, այսպես կոչված «լրատվական առիթն» արդեն անցած կլինի: Հետևաբար տնտեսության (թեկուզ պաշտոնական) հաշվետվություններն արդեն լայն հասարակության համար պակաս հետաքրքրություն կներկայացնեն:
Մեր տարածաշրջանում այս հնարքին որպես կանոն առաջինն ադրբեջանական իշխանություններն են դիմում: Համավարակի պարագային էլ «ավանդույթը» չփոխվեց: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի ասուլիսն ինչ-որ իմաստով դասական էր, ուր հրապարակվեցին անհասկանալի թվեր: Պարզվում է, որ այս երկրի ղեկավարության կարծիքով իրենց տնտեսությունը համարյա չի տուժել համավարակից: Օրինակ, ներմուծումները կրճատվելն են ընդամենը 5 տոկոսով: Արտահանումները գերազանցում են նեմուծման ծավալին: Լրագրողների հարցերին պատասխանելիս նախարարն, իհարկե, ասաց, որ տնտեսական վնասներ կան, բայց դրանց ծավալների մասին խոսելը դեռ վաղ է: Վաղ է, որովհետև իրենց երկրի արդյունաբերական համակարգը սկսել է հետաքրքրել ներդրողներին, որոնց հետ 150-200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրեր են քննարկում: Իսկ Ադրբեջանն առաջիկա տարիներին, ըստ նախարարի, դառնալու է էլեկտրաէներգիա ներմուծող երկրից արտահանող երկիր: 2018թ․ ապրիլի սկզբին այդ երկրի հիմնական ջէկ-ում տեղի ունեցած վթարից հետո երկրի կեսը հոսանքազրկվել էր՝ ներառյալ մայրաքաղաքն ու մետրոն: Հիմա պարզվում է՝ վթարի հետևանքները վերացվել են: Հետևաբար դա հարմար առիթ է հերթական (ու փայլփլուն) տնտեսական ծրագրերը պարզ սպառողին ներկայացնելու: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ նշել է, որ պետբյուջեի մուտքերի 75 տոկոսն ապահովում է մասնավոր հատվածը: Սա իսկապես անհավատալի տվյալ է, որովհետև էներգետիկայի ոլորտն այս երկրի իշխանությունները սեփականաշնորհել երբեք չեն ձգտել: Հետո ասուլիսին ներկայացվել է, որ 130 հազար ձեռներեցի պետական աջակցություն է ցուցաբերվել համավարակի հետևանքների հաղթահարման ծրագրերի շրջանակում: Այս թիվը համարյա չի «համընկնում» մյուս թվի հետ, որի համաձայն այդ ծրագրով պետությունն օգնել է 130 հազար ձեռներեցների թվով 310 հազար աշխատակիցներին: Ասուլիսին այլ անհավատալի թվեր էլ են հնչեցվել: Բայց կա մեկ փաստ, որը որոշակի ասոցացիաներ է առաջացնում: Ադրբեջանում էլ են գույքահարկ քննարկում: Առայժմ աշխատանքային խմբերի մակարդակում: Բայց քննարկման շրջանակը մի փոքր ավելի «լայն» է: Քննարկվում է նաև գույքի ու ֆինանսական միջոցների համաներման հարցը: Նախարարն ասել է՝ հենց աշխատանքային խմբերը որոշակի եզրակացության հանգեն, հասարակությանն անպայման տեղյակ կպահեն: Դժվար չէ ենթադրել, որ մեր հարևան երկրում սեփականության վերաբաշխման պես գործընթաց է սկսվել, որը կավարտվի համաներման որոշումով:
Ժանրի կանոնների համաձայն՝ այստեղ պիտի ավելացվի «Բոլոր համընկնումները պատահական են» արտահայտությունը: Ավելացվի ու ասվի, իսկ այդ ժամանակ Վրաստանի վեց քաղաքների համար 175 նոր քաղաքային ավտոբուս է ձեռք բերվել: 18.7 մլն եվրոյանոց ծրագիրը ֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Ինչպես նաև այն, որ Վրաստանը մեկ ամսով հետաձգում է ավիաչվերթները թույլատրելու որոշումը: Հնարավոր զբոսաշրջիկների առաջ երկրի օդային ուղիները փակելու որոշումը հիմնավորվում է այս պնդմամբ՝ «պատճառը համավարակի բարձր մակարդակն է տարածաշրջանի երկրներում և աշխարհում»: Այս քայլը հերքեց այն պնդումը, որ Վրաստանը համավարակի դեմ պայքարում թվերը մեղմում էր, որ զբոսաշրջիկների համար հրապուրիչ լինի:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել