Politeconomy.org-ը գրում է․ «Հրապարակվեցին համախառն ներքին արդյունքի 2020թ․ առաջին և երկրորդ եռամսյակների տվյալները: ՀՆԱ թեման հավանաբար նուրբ է մեր իշխանությունների համար: Անցած տարի մեր իշխանությունների կարծիքը ՀՆԱ ծավալների մասին Միխայիլ Սահակաշվիլիի թեթև ձեռքով միջազգային անեկդոտի թեմա դարձավ: Պատճառը հավանաբար նաև այն է, որ միջազգային ֆինանսական որոշ կառույցներ (օրինակ, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը) չեն «բավարարվում» (կամ չեն վստահում) սեփական ՀՆԱ-ի ծավալների մասին տվյալ երկրի տվյալներով ու սեփական վերահաշվարկով տվյալներ են հրապարակում:
Բայց վերադառնանք մեր պաշտոնական վիճակագրության տվյալներին: Նախ դիտարկենք զուտ թվերը: 2020թ․ առաջին եռամսյակում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 889 դոլար, իսկ երկրորդ եռամսյակում նվազել է 886 դոլար: Նախկինում սովորաբար հակառակ գործընթաց էր լինում։ Համավարակի ու տնտեսական անկման պարագային պատկերը սա է: Տեսեք` 2019թ․ առաջին եռամսյակին մեկ շնչի հաշվով մեր ՀՆԱ-ն 862 դոլար էր, իսկ երկրորդ եռամսյակին` 1044 դոլար:
Նվազման ընդհանուր գործընթացի ֆոնին հետաքրքիր է դիտարկել, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել ՀՆԱ կառուցվածքում: Որովհետև դրանով հնարավոր է արձանագրել, թե տնտեսության որ ոլորտներն ու ճյուղերը ինչ չափով են աճել կամ կրճատվել: Ի վերջո դրանից զատ կարելի է տեսնել, թե որքանով են մեր իշխանությունները ակտիվ տնտեսական քաղաքականություն վարում: ՀՆԱ կառուցվածքում նկատելի ծավալով փոփոխություններից կարելի կլինի դա արձանագրել: Եթե, իհարկե, այդ փոփոխությունները կան:
Ամենամեծ փոփոխությունը, բնականաբար, շինարարության ցուցանիշն է: Ոլորտը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 23.4 տոկոսով: Ուստի նվազել է շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում այն 6.1 տոկոս էր, իսկ այս տարի` 4.8: Նվազել է նաև առևտրի ոլորտի կշիռը (առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 11.1 տոկոսով): Անցած տարվա 11.2 տոկոսի փոխարեն առևտուրը ՀՆԱ-ի 10.8 տոկոսն է կազմում: ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ չափով` 0.7-ական տոկոս աճել է կրթության և մշակույթ-զվարճություններ-հանգիստ ոլորտը: Կրթության փաստը միանշանակ դրական կարելի է գնահատել (այն հավանաբար պայմանավորված է համավարակով պայմանավորված փոփոխությունների հետ): Բայց մշակույթ-զվարճություններ-հանգիստ ոլորտների մեջ գերակշիռ (90 տոկոսից ավելի) հատվածը զվարճություններն են` մոլեխաղերը, վիճակախաղերը, կազինո-խաղատները: Հետևաբար այս ոլորտի տեսակարար կշռի աճը կարելի է դրական երևույթ չհամարել: Մյուսը 0.6 տոկոսանոց աճով առողջապահության և բնակչության սոցիալական ապահովության ոլորտներն են: Սա ևս պայմանավորված է համավարակով: 0.5-ական տոկոսի չափով աճել է հանքահումքային արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ոլորտը և մշակող արդյունաբերության ոլորտը: Ցավոք երկուսն էլ պայմանավորված են հենց հանքերի շահագործման ու մետաղական խտանյութերի արտադրության ծավալների աճով: Մետաղական հանքաքարի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 24.9 տոկոսով: Բայց հիմա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանքահումքային արդյունաբերության աճով հպարտանալը միանշանակ չի ընկալվում: Զուտ այս պատճառով ավարտենք մեր ՀՆԱ կառուցվածքի փոփոխությունների քննարկումն ու վերադառնանք 2019թ․ ՀՆԱ տվյալների մասին Համաշխարհային բանկի հրապարակմանը:
Համավարակն ու ամառային արձակուրդները մեզ կարծես շեղել էին այս թեմայից: Բայց հուլիսի սկզբին ՀԲ պաշտոնական կայքում կա գնողունակության համարժեքությամբ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցանկը ԱՄՆ սենտի ճշտությամբ հաշված: Բերենք առանց մեկնաբանությունների` Վրաստան՝ 15 636.6 դոլար, Ադրբեջան՝ 15 000.8 դոլար, Հայաստան՝ 14 219.6 դոլար: Միայն ասենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ցանկում էլ նույն հերթականությունն է:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել