Կառավարությունը հավանություն տվեց իր և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Առողջապահության նախարարությունը առաջարկում է 7․4 մլն ԱՄՆ դոլար գումարի տրամադրման վերաբերյալ նոր վարկային համաձայնագրի ստորագրումը։
Կապված ՀՀ-ում COVID-19-ին համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու, ինչպես նաև երկրի բժշկական կազմակերպությունները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և այլ ապրանքատեսակներով համալրելու հրատապ անհրաժեշտությամբ՝ ազգաբնակչությանը պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայություներ մատուցելու նպատակով, ՀՀ կառավարությունը, դիմել է Համաշխարհային բանկին «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրից 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխելու և COVID-19-ին դիմակայելու համար երկրին անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը