2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
«244 դեպքը վերաբերում է հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքում քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով, 23 քրեական գործ հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության վերաբերյալ գործերով հարուցվել է 265 քրեական գործ»,- ասաց Չարխիֆալակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը