2020 թվականը աչքի ընկավ համավարակով և հետևաբար մեր բոլոր գործողություններում համավարակի ազդեցությունը զգացվել է։ ՊԵԿ-ում դրանով պայմանավորված նոր թվային լուծումներ է առաջարկվել։ Առաջիններից է էլեկտրոնային վճարումների ներդրումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Աշոտ Մուրադյանը:
«Մենք հարկային և մաքսային կառավարման համակարգերում էլեկտրոնային վճարման համակարգ ենք ներդրել ֆիզիկական շփումները նվազեցնելու համար: Դա հատկապես կարևոր է համավարակի ժամանակ: Բացի այդ, լիզինգի ընդունման և հանձնման էլեկտրոնային փաստաթուղթ է ստեղծվել: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որը թույլ կտա քաղաքացիներին ընդհանրապես բանկեր, ՊԵԿ կամ Ֆինանսների նախարարություն չայցելել: Ամսվա վերջին սերվերները ծանրաբեռնվում են, և ՊԵԿ-ը բազմաթիվ բողոքներ է ստանում այդ կապակցությամբ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանոյւթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը