Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ռուբլու տատանումներին:
«Մենք այդ բոլոր գործոններն ուսումնասիրում ենք, նաև ուղիղ կապի մեջ ենք թե՛ արտահանողների, թե՛ մյուս բիզնեսների հետ, որոնց վրա կարող է դա անդարադռնալ: Նաև դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգատագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները: Մենք շատ անհանգստացած ենք իրավիճակով ընդհանուր առմամաբ, բայց նաև շատ տնտեսական առումով փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսավրողները հնարավորինս քիչ տուժեն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը