հարուստներ
Տնտեսություն 23 12 2019

Մեր երկրում դեռ մենաշնորհներ, օլիգարխներ կան. տնտեսագետ

Երկրում ստեղծված մեծ եկամուտները կուտակվում են մի խումբ անձանց ձեռքում. Սուրեն Պարսյան

2019 թվականը բաց թողնված հնարավորությունների տարի էր. Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը և հավելեց. «Մենք ունեցանք բացարձակ թվերով ձեռբերումներ՝ բավականին տպավորիչ տարածաշրջանի և միջազգային մակարդակով, բայց այդ աճի որակի լուրջ խնդիրներ ունենք: Ինչպես նախորդ տարիներին այս տարի էլ այդ աճը ներառական չէ և այդ աճից չի օգտվել հասարակության մեծ մասը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս իշխանությունները շարունակում են նոխորդ շրջանների իներցիոն տնտեսական քաղաքականությունը. «Նրանք շարունակում են նեոլիբերալ տնտեսական մոդելը ըստ որի՝ պետք է հարուստներն ավելի հարստանան, որ մնացածին պահեն: Դա որևէ ձևով չի կարող լուծել մեր հիմնական խնդիրը՝ եկամուտների վերաբաշխումը: Մեր երկրում ստեղծվում են բավականին մեծ եկամուտներ, սակայն դրանք կուտակվում են մի խումբ անձանց ձեռքում, մենք խնդիր ունենք դա վերաբաշխելու և այդ խնդիրը մնացել է»:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին՝ Սուրեն Պարսյանն ասաց. «Մեր երկրի հիմնական խնդիրը մնում է նույնը՝ մենք ունենք խոշոր մենաշնորհներ, օլիգարխներ, որոնք վերահսկում են ապրանքային շուկաները: Մենք չենք կարողացել այդ արատավոր օղակը վերացնել, մեղմել: Մեր իշխանավորներից ոչ ոք չի խոսում մենաշնորհների դեմ պայքարի մասին: Մենաշնորհներն իրենց շուկայական իշխանությունը պահում էին երկու ձևով՝ տնտեսական և վարչական լծակների միջոցով, հիմա վարչական լծակներն այս կամ այն  չափով նվազել են, բայց տնտեսականները մնացել են»: 

Orphus համակարգ