12 10 2024

«Ուղեղլվա»․ Մաս 5․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա

«Ուղեղլվա»․ Մաս 5․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա

 

«Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 11-ի ուղիղ եթերներից է․ այդ օրը նա երկու անգամ ուղիղ եթեր մտավ։ Դրանցից մեկով ներկայացրեց վարչապետի աշխատասենյակը՝ կառավարության շենքում, ասաց, որ այն շատ ավելի լավն է, քան Բաղրամյան 26-ի աշխատասենյակը, ցուց տվեց հանգստի սենյակը, անկողինը, զուգարանը, սառնարանը, չհրկիզվող պաարանները և այլն։

Երկրորդ ուղիղ եթերը արդեն երեկոյան տեղի ունեցավ, որի ժամանակ էլ խոսեց կադրային նշանակումներից, ոստիկանության ու արդարադատության մասին իր պատկերացումներից և էլի ինչ-որ բաներ ասաց։

Մասնավորապես․

«Ես կարևոր եմ համարում, որ բոլոր որոշումների դրդապատճառները լինեն հասկանալի։

Կարծում եմ, որ ամենաառաջնային խնդիրը, որ պետք է լուծենք ոստիկանությունում, կոռուպցիան արմատախիլ անելն է և կլանային առաջխաղացումները արմատախիլ անելը։

Հաշտության գաղափարը և համերաշխության գաղափարը շատ կարևոր եմ համարում։

Մենք, ըստ էության, հանում ենք ժողովրդի և ոստիկանության միջև եղած փշալարերը։

Ժողովուրդը պետք է համոզված լինի, որ ոստիկանությունը փոխվում է դեպի լավը, և ոստիկանությունը ոչ թե փոխվում է, այլ փոխվել է և ինքը պետք է լուծի կոնկրետ խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանությունը ոստիկանության համար պետք է լինի առաջնահերթություն։

Կրիմինալ ակտիվությոնը պետք է հասնի նվազագույն մակարդակի։

Ոստիկանութունը պետք է վերջ տա արդկանց ամենուր և ամեն ինչում տուգանելու այդ մոլուցքին։

Մենք այսօր տեղափոխվում ենք օրենսդրությամբ սահմանված՝ վարչապետի պետական առանձնատուն, մի քանի նկատառումներով և դրանցից մեկը այն է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատոանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է զուտ սիմվոլի առումով ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։

Իմ ուղիղ եթերներում ցույց կտամ, թե ինչ է ներկայացնում իրենից այդ առանձնատունը, դուք պետք է իմանաք, թե ինչի համար եք վճարում, որովհետև այդ ամբողջ տարածքը պահվում է պետական բյուեի հաշվին։

Հաշվի առնելով մեր խանության լեգիտիմության բարձր աստիճանը, մենք պետք է կենտրոնանանք արդյունքների վրա, մենք պետք է գնահատենք կառավարության և պաշտոնյայի գործունեությունը ըստ կոնկրետ արդյունքների։

Ուզում եմ շատ հստակ ասել, որ այն պահին, երբ զգամ, որ չունեմ ժողովրդի աջակցությունը և լիազորությունը, այդ պահից ես չեմ մնա ոչ մի վայրկյան վարչապետի պաշտոնում, որովհետև ինձ համար ամենակարևորը ժողովրդի աջակցությունն է, և Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենակարևոր խնդիրը սա եմ համարում»։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Շարքը ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ