Նիկոլ Փաշինյանը կառավարության 19․12․2024թ․ նիստում անդրադառնալով բանակին, ասում է․ «Ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ։ Հարց ա ծագում՝ ինչու։ Պարզվում ա՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Էստեղ մենք կարող ենք երկու հնարավոր հետևության գալ․ կա՛մ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբելմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտագության լրջագույն մարտահրավեր է․ մյուս կողմից՝ մենք ունենք համատարած՝ իրադրությունների և օրենքով ընձեռնված հնարավորությունների չարաշահման հետ»։
Փաշինյանի այս հայտարարությունը խոստովանություն է խոստումը տապալելու մասին։ Հիշեցնենք՝ 07.06.2018թ․, Ազգային ժողովում իր կառավարության առաջին ծրագիրը ներկայացնելիս, կոչ էր անում անգամ Սփյուռքից գալ Հայաստան ու գնալ բանակում ծառայելու՝ ասելով․ «Սա նոր Հայաստանն է, այստեղից չեն փախչում որևէ, այդ թվում՝ բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության և սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»։
Այս ելույթից 6,5 տարի անց Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ տարբեր ճանապարհներով խուսափում են բանակից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը