Արցախյան պատերազմում ներգրավված էր գրեթե ողջ հայ ժողովուրդը։ Ով պատերազմի դաշտում չէր, մտածում էր ռազմաճակատում գտնվողների մասին։ Եվ անգնահատելի է էն օգնությունը, որ ցուցաբերում էին։ Մարդիկ ուղարկում էին ինչ կարող էին՝ Հայաստանից, դրսից։ Ու մարդիկ հանգստանում էին, որ այո՛, մենք էլ ենք ինչ-որ բանով օգնել։ Ու ի՞նչ, պարզվում է, որ դրսից եկած ոչ բոլոր օգնություններն են տեղ հասել։
Բազմիցս լսել ենք կասկածներ քաղաքացիներից, որոնք չեն հավատում, որ իրենց օգնությունները հասել է տեղ։ Կասկածները հատկապես խորացան նրանից հետո, երբ բացահայտեցինք, որ Համահայկական հիմնադրամին բանակի համար ուղարկած գումարները մտել են պետական բյուջե, դարձել պարգևավճարներ։ Իսկ ո՞ւր են ոչ դրամական օգնությունները։
ՌԴ-ում գործող «Հայեր, միքացեք» նախաձեռնության ներկայացուցիչը պատմում է, որ Մոսկվայից 3700 հոգի 80 տոննա ապրանք են ուղարկում Հայաստան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ինչ-որ պաշտոնյա ասում է, որ ճիշտ կլինի՝ ուղարկեն ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, որպեսզի առանց խնդիրների հասնի տեղ։ Ուղարկում են 4 բեռնատար, յուրաքանչյուրը՝ 20 տոննա։ Գալիս են ստանալու, պարզվում է՝ բեռ չկա։ Ասում են՝ չենք կարող տալ, դուք ուղարկել եք Հայկ Սարգսյանին։ Ո՞ւր է 80 տոննա օգնությունը․ հարց է։ Մարդիկ ասում են՝ ուղարկել ենք ամեն օր 500 կապի միջոց, տասնյակ հազարավոր զրահաբաճկոններ։ Փաշինյանն ասում էր, որ եթե զրահաբաճկոններ լինեին, կփրկվեին շատերը։ Փաստացի, տարբեր մարցկանց հայտարարությունները գումարում ենք և իմանում, որ զորքից շատ զրահաբաճկոն է եղել։ Ո՞ւր են։
Անհետ կորածների հարազատներ, էն որ ասում եք՝ թող ընդդիմությունը միտինգ չանի ու մասնակցում եք Նիկոլի միտինգին՝ «դըմփ-դըմփ-հու» գոռալով, բա հետը քայլելիս չհարցրի՞ք՝ ինչպես եղավ, որ Ռուսաստանից ուղարկված բրոնեժիլետը, կասկաներն ու ռացիաները տեղ չհասան, ու մեր տղերքը զոհվեցին անպաշտպան։ Ինչո՞ւ զրահաբաճկոնները տեղ չեն հասել կամ եթե հասել են, ովքե՞ր են հագել, «Էրատո» ջոկատը՞, Երևանի քաղաքապետարանի ջոկատը՞։
Բա հարցնեիք՝ եթե զորքը զրահաբաճկոն չուներ, Նիկոլն ինչո՞ւ էր դա հագնում ու գնում իմքայլականների հետ հանդիպելու։ Էդ էլ էր ռազմաճակա՞տ։ Ո՞րն էր կարևոր, զինվո՞րը հագներ էդ բրոնեժիլետը, թե՞ Նիկոլը, նրանք սահման էին պահում, նա՞ ինչ էր պահում, սեփական ի՞նչը։
Մարդիկ հարց են բարձրացնում՝ հազարավոր զրահաբաճկոններ են ուղարկել, ինչո՞ւ է պետությունը հատը 600 դոլարով գնել։ Իսկ գուցե մեր հայրենակիցների ուղարկա՞ծն է ձևակերպել որպես պետական գնում։
Ռուսաստանցի մեր հայրենակից Դավիթ Տոնոյանը պատմում է, որ իրենք ապրանք են ուղարկել Հայաստան, իսկ հետո ստիպված են եղել, երևի թե, հենց իրենց ուղարկած ապրանքը գնել այստեղից ու ուղարկել դիրքեր կամ բաժանել տեղահանված արցախցիներին։ Էդ ո՞նց է ստացվում։ Բա սա սրիկայություն չէ՞։ Մարդիկ ասուլիս են տվել, ուղիղ եթերում էս մասին ասել ու մենք չլսեցինք, որ քրեական գործ հարուցվեր։ Չտեսանք, որ Հայկ Սարգսյանը որևէ բառ բացատրություն տա։ Խոսքը մեկ կամ երկու կոպեկի մասին չէ, խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Ի՞նչ պահեստների մասին են մարդիկ խոսում, տեղ չհասած օգնությունների հետ ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը, բետոնե հիմքերով դղյակներից խոսացեղ էդ տղեն։ Ի՞նչ կապ ունի սրա հետ Նիկոլ Փաշինյանը։ Թէ՞, հիմա էլ կասի՝ ինձ սխալ էին զեկուցել, էդ սաղ Հայկի արած գործերն են։
Մարդիկ հարցնում են՝ Նիկոլ, թե ինչո՞ւ են ձեզ ուղարկել օգնություն, հետո ձեզանից գնել էդ օգնությունը։ Բոլորն արդարացում ունեն․ Լոռու նախկին մարզպետը ունի պատասխան, թե ինչու են իր հարազատների նկուղում հայտնվել Գերմանիայից եկած արկղերը, ՊԵԿ-ն ունի բացատրություն, թե ինչու է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել Երևանի պահեստներից մեկում։ Բայց մեզ արդարացումներն են հետաքրքի՞ր։
Մեզ հետաքրքիր է, թե ինչու է պատերազմում վիրավորվածը ինքը իր հացի վրա խնայում, որ դեղ առնի, ո՞ւր է առողջապահության նախարարությունը։ Մեզ հետաքրքիր է, թե ինչու պետք է տունը կորցրած մարդը ստանա ընդամնեը 300 հազար դրամ օգնություն, իսկ նրան անտուն թողած իշխանավորը պարգևավճար՝ նրան ուղարկած գումարից։ Ո՞վ է որոշել, ո՞ր օրենքով, ո՞ր բարոյական օրենքով։
Մարդիկ նյարդայնանում են՝ ինչու է ամեն ինչ արվում այդքան ծածուկ, ինչո՞ւ որրևէ հաշվետվություն չի տրվում։ Մարդիկ իրավունք ունե՞ն ստանալու իրենց ուղարկածի արդյունքը, թիվը, հաշվետվությունը։ Թե՞ սա էլ է գերիների թվի նման պետական գաղտնիք։ Բոլոր էն մարդիկ, որոնք բան են ուղարկել բանակին, կարող են ունենալ կասկածներ, թե իրենց ուղարկածը տեղ է հասել, որ 52 մլրդ դրամի պես չի գնացել-կորել։ Լուրեր են հայտնում, որ 11 մլն դոլար փող է կորել էդ հանգանակություններից։ Մենք ենք ախար դա փոխանցել, մեր հաշվից։
Ինձ ամեն օր մոտենում են քաղաքացիներ, բողոքում են, որ եթերով ավելի սուր չեմ խոսում, այսինքն՝ չեմ հայհոյում էս իշխանությանը, ասում են, որ սրանք ծախեցին երկիրը, որ սրանք քամում են մարդկանց, ամեն օր։ Բայց թիվ մեկ աներձագը, որ ծպտված ա ման գալիս, ասում ա, որ իրեն քաղաքացիները մոտենում ու ասում են` դատարանների հարցը լուծեք։ Արա, որ դու ռիկս անես մի քաղաքացու հանդիպել, առաջինը կթքի երեսիդ, բայց դրանից հետո կասի՝ ի՞նչ արեցիր համահայկական հիմնադրամի փողերով ստացած պարգևավճարդ, Ձորաղբյուրի թազա տունդ ռեմոնտ արի՞ր, թե՞ նորը առար։ Ի՞նչ դատարան։ Կա՞ մի դատարան, որը չէր թողնում ուղարկած բրոնեժիլետը հասցնել սահման, դատարանն էր արգելո՞ւմ հաղթել։ Ո՞ր մի դատավորն ա կապիտուլյացիան ստորագրել։ Էդ ո՞ր դատավորն ա որոշել քրոջդ ուղարկի Ստեփանակերտի շտաբ։ Դուք եք է՞շ, թե՞ մեզ եք էշի տեղ դնում։
Մի հարց տամ․ գեներալ Մանվելին ինչի՞ էին բռնել, ինչի՞ սևացրին, սարքեցին տուշոնկա գողացող։ Մանվելի նկուղից, իմքայլական պատգամավորի մոենտաժած տեսանյութով, մի քանի տասնյակ արկղ բաներ են հանել։ Մարդիկ ասուլիս են տալիս 80 տոննա օգնության մասին, որը մտել է Հայաստան ու չկա, տալիս են պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը։ Հարց՝ քա՞նի Մանվել կա մեր երկրում, Մանվելինը չկարողացաք ոչ մի բան ապացուցել, բայց կարողացաք հասցնել գերեզման, բա մյուսները։ Գեներալ Մանվելն է՞ր համահայկական հիմնադրամից 52 մլրդ դրամ պարգևավճարների ու բյուջեի ծախսերի համար հատկացրել։ ԱԱԾ պետ, դե քեզ տեսնեմ, ո՞ւմ պահեստներն ես ստուգելու, Արեն Մկրտչյան, պատրաստվի նոր տեսանյութեր մոնտաժելու, թե տղա ես։
Կարճ ասած՝ Մեզ թվում էր թե անհնար է պատերազմի ժամանակ հայը հային թալաներ, զինվորի բաժինը գողանար, փախստականի բաժինը գողանար։ Բայց պարզվում է, որ կան նման մարդիկ, որ երկրաշարժի օգնություններն էլ էին տանում, պատերազմին էլ, համաճարակինն էլ։ Ես սրանցից ամեն անմարդկային բան սպասում եմ։ Էս ամենը պետք է բացահայտվի։ Բայց չի բացաայտվի, քանի դեռ սրա՛նք են իշխանության ղեկին։
Ի դեպ, Նիկոլին հարց ունեմ․ Էդ ո՞նց է լինում, որ անտառներում մնացած մեր 6 տղերքին փրկելու համար Ալֆա ջոկատ չուղարկեցիր, բայց քո համար ուղարկեցիր Ազգային ժողով։ Նրանք մեռան, բայց քո ո՛չ կյանքը, ո՛չ մահը ոչ մեկին պետք չէ։ Իզուր ես անհանգստանում։ Կարծում եմ՝ քո ամենադաժան հակառակորդն էլ համամիտ է, որ դու պետք է անպայման ապրես, ապրես շատ առողջ, երկար կյանք ունենաս ու էդ երկքար կյանքիդ բոլոր օրերը մաշես պատիժ կրելով։ Իսկ ամենակարևորը՝ ժողովրդի ատելության պատիժը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը