23 04 2019
Մարզադպրոցի և Բաղրամյան 26-ի անվանափոխություն, հուշատախտակների տեղադրում․ ավագանու նիստ
Երևանի ավագանին գումարել է 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը։
Օրակարգում 16 հարց է՝
- Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
- «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
- Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
- Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
- Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
- Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Երևան համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
- Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին:
- Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
- Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
- «Նորիկ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
- «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
- «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին:
Օրակարգի հարցերը մանրամասն՝ այստեղ։
Ավագանու նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը