ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը:
Նաղդալյանը անդրադառնում է արտաքին քաղաքական վերջին զարգացումներին:
Ներկայացնում ենք մեջբերումներ ճեպազրույցից.
«Բրյուսելում տեղի ունեցավ ԱԼԳ հոբելյանական արարողությունները և Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով ի ցույց տվեց մեր մոտեցումը:
Ղարաբաղյանի հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշումը մեր միջազգային գործընկերներին հայտնի է և մենք մեր սկզբուքնները, դիրքորոշումներն առաջ ենք տանում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչված պատմական փաստ է, որը հիմք է հանդիսացել ցեղասպանություն իրավական եզրույթի սահմանաման ինչպես նաև ցեղասպանության միջազգային կանխարգելման և պատժման կոնվեցիայի մշակման համար և ցեղասպանության ընդունումը և դատապարտումը ոչ միայն պատմական գործառույթ է, այլ նաև օրակարգի առաջ մղման գործառույթ է: Այս առումով Թուրքիայի նախագահի արված հայատարությունները մատնացույց արեցին, որ այսօրվա օրակարգի հրամայական է դարձել նաև ժխտողականության դեմ պայքարը: Այս առումով Բելգիան, պետությունը որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը կվերահաստատի նաև իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում:
Մենք նշել ենք, որ եթե Արդբեջանի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որը կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին ապա ԱԳՆ որևէ առրկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ Բաքվում կայանալիք խաղին:
Իրապես անհանգստացնող էր հայ երկրպագուների Ադրբեջան մուտքի հետ կապված արգելքը: Մենք կողջունեինք, որ Ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ իր հայտարարությանը, որ սպորտը վեր է քաղաքակունությունից: Սպորտի, ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան:
Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող երկպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական դրսևորման նոր դրսևորում:
Այս խաղով հնարավորություն ուներ Ադրբեջանը ցույց տալու՝ որքանով է պատրաստ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացում ԵԱՀԿ հանձնարառության խախտում է:
Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնարառության իրականացմանը:
Մենք վստահ ենք մեր ուժերի վրա և այդ վստահությունն է թույլ տալիս հանդես գալ խաղաղության անունից:
ՄԻՆՍԿ-ի խմբի կողմից այց լինելու է Հայաստան, Ստեփանակերտ, Բաքու»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը