Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ ասուլիսից.
«Այն բանից հետո, երբ 18.05.2019 թվականին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննխադեպ ճնշումներ, և դա ուղղված է ոչ միայն այն դատավորին, որը համարձակվեց Քոչարյանին ազատ արձակել, կիրառեց օրենքը, այլ նաև ահաբեկել այն դատավորին, որոնք պետք է քննեն Ռոբերտ Քոչարյանի գործը:
Այսինքն ցանկացած դատավոր այսուհետը որը գործ կունենա Ռոբերտ Քոչարյանի քրգործի հետ, ինքը հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա գործադիր իշխանությանը:
Որևէ երկրի փաստաբանից չեմ լսել, որ դատարանների վրա նման վերաբերմունք դրսևորված լինի, նույնիսկ այն երկրների փաստաբաններից, որոնք ժողովրդավարական առումով համարում ենք հետամնաց:
Հասկանալի է, թե ինչ վիճակում է գտնվում Վերաքննիչի այն դատավորը, որը պետք է քննի դատախազների և տուժող կողմից բողոքը:
Աննախադեպ բան էր, որ ՍԴ դիմումը վարույթ ընդունելը այսքան երկարեց
Ճնշումներին փորձ է արվում ներկայացնել, որ սա ժողովրդի ինքնաբուխ դրսևորումն է, սակայն որևէ դեպքում արգելվում է ՍԴ–ի և ցանկացած դատարանի դիմաց ակցիա իրականացնելը:
Հաղորդում եմ ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ գլխավոր դատախազի անունով և պահանջել հարուցել քրեական գործ:
Ըստ Ջհանգիրյանի ասածի՝ ՍԴ-ն պետք է ձգձգի գործի քննությունը, այդ ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը:
Պարոն Ջհանգիրյանն ասաց, որ ՍԴ-ն առաջին ատյանի դիմումը չի քննելու, սա նշանակում է Ջհանգիրյանին նախապես հայտնի է՝ ինչ է անելու ՍԴ-ն: Սա մի տեղեկատվություն է, որին ոչ ոք չպետք է տիրապետի: Ըստ դրա՝ երկու դատական ատյանների ապագա անելիքներն այսօր հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին, որը պետք է այդպես չլիներ:
Դատավորը հեռացել է, որ որոշի ինքնաբացարկ հայտնելու հիմքեր ունի, թե՝ ոչ, անգամ այդ հարցում դատավորը հասկանում է՝ որքան մեծ է իր նկատմամբ ճնշումը:
Էն որ ճնշումներ կան չեմ կասկածում, և շատ դրսևորումներ կան, որոնք ձեզ տեսանելի են եղել, որոշներն էլ քողարկված են եղել, բայց տեսանելին էլ բավական է, որ տեսնեք որքան մեծ է դատարանների նկատմամբ ճնշումները:
Այսպիսի ճնշումներ, այսպիսի միջնադարյան դրսևորումներ ես չեմ տեսել ու չեմ լսել:
Էն որ դատարվոը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, այսօր պարոն Քոչարյանին որևէ լծակ չի տալիս այդ դատավորի նկատմամբ, այսօր պետք է տեսնենք՝ ով լծակներ ունի դատավորների նկատմամբ, մի կողմ թողնենք, որոշ դատավորների որոնց նկատմամբ ոչ մի իշխանություն չի կարող լծակ ունենալ:
Կա դատավոր, որը երեք տարի առաջ հաց բերողին էր կալանավորում, այսօր Ռոբերտ Քոչարյանին է կալանավորում, հաջորդ իշխանությունների ժամանակ այս իշխանություններին է կալանավորելու, ինքը տվյալ պահի իշխանությունների կամքը կատարող է, և կա պարոն Ազարյանի նման դատավոր:
Պարոն Ջհանգիրյանի ասածից հետևում է, որ այսօր այդ դատական ատյաններում կայացված են որոշումներ, որոնք այս փուլում պետք է կայացված չլինեին:
Նիկոլ Փաշինյանը հերքեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ:
Դատարանի բռնագանձվելիք գումարը ես որոշել եմ անձամբ հատուցել և խրախուսել՝ 10 տոկոս ավել վճարելով Նիկոլ Փաշինյանին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը