Առաջին նստաշրջանի օրակարգը կանոնակարգված է օրենքով և ներառում է հետևյալ հարցերը՝
1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն
3. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն
4. Մշտական հանձնաժողովների ստեղծում
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
Իսկ ժամը 18:00-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը