08 09 2020
Փոխքաղաքապետի նշանակում, ՓԲԸ-ի լուծարում․ Երևանի ավագանու նիստը․ ուղիղ
Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 8-ին իր հերթական նիստն է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց: Սա, ըստ էության, Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստն է:
Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
- Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
- Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
- Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
- Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
- Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու մասին:
- 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
- Հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
- Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
- «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N182-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
- Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը