ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է կառավարության շենքի առջև: «Հերթական անգամ ի ցույց դնենք ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ՀՅԴ ՆԱՈւՄ֊ը ժամեր առաջ հայտարարություն էր տարածել, հայտնելով․
«Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։ Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը»։
Առաջարում ենք դիտել ուղղի հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը