Արդեն երկու օր է, ինչ մայրաքաղաքում մեկնարկել են գործող ռեժիմին անհնազանդության, նիկոլական ռեժիմի կողմից Հայաստանի թրքացման դեմ դիմադրության գործողությունները: Բողոքի ակցիաները առայժմ հիմնականու դրսևորվում են իրազեկման երթերով, ամենատարբեր բանուկ փողոցներ կարճ ժամանակով փակելով ու երթևեկությունը կաթվածահար անելով, պետական կառավարման տարբեր մարմինների շենքերի մոտ հնարամիտ ակցիաներ անցկացնելով:
Վերջին երկու օրերի ամենատարբեր ակցիաների հետ կապված առաջինը, ինչն ուղղակի անհնար է չնկատել, այսպես կոչված «ՀՀ ոստիկանության» ներկայացուցիչների աննորմալ կատաղությունն է: Այնքան աննորմալ, որ թերևս արժե լրացուցիչ ստուգել, թե այդ ովքե՞ր են ոստիկանական համազգեստի տակ թաքնված: Ամեն պարագայում, այսպես կոչված «ոստիկանների» պահվածքն այնպիսին է, որ հիմնավոր կասկածներ է հարուցում դրանց ազգային պատկանելության, կամ առնվազն՝ թմրամիջոցների այդեցության տակ գտնվել-չգտնվելու առումներով:
Ինչի մասին է վկայում այսպես կոչված ոստիկանների բռի, անմարդկային, անհամարժեք, գերագրեսիվ, հայատյաց, մարդատյաց պահվածքը: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի անձնիշխանական բուրգը փլուզվում է, ինչը բոլորից արագ հասկացել են նրա գործակիցները, ինչը բոլորից շուտ տեսնում են նրան սպասարկող «ոստիկանները»: Նրանց ագրեսիան իրենց իսկ պատժի անխուսափելիության ու դրա մոտ լինելու վախից է նաև:
Սակայն խնդիրն այն է, որ ոստիկանական այդ ագրեսիան, այդ կատաղի ու անմարդկային դրսևորումները միայն նպաստելու են, որ օրեցօր ավելի ու ավելի շատ փողոց ելնող քաղաքացիների քանակը սկսի աճել երկրաչափական պրոգրեսիայով:
Նրանք՝ նիկոլականներն ու նիկոլական ոստիկանները, որոնք, ի դեպ, խախտելով ոստիկանության վերաբերյալ օրենքները, սպասարկում են առանձին քաղաքական ուժի, արդեն առնվազն զգում են. իրենց կուռքը Հայաստանում այլևս իշխանություն չունի:
Ի դեպ, արժե հատուկ ընդգծել, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա ոստիկանությունն այլևս օրենքից դուրս են, այն է՝ ապօրինի: Այսինքն, ինչ որոշում էլ ընդունեն, ինչ քայլ էլ կատարեն Նիկոլ Փաշինյանը, նրա «իշխանության» անդամները» ու նրանց անձնական ծառա «ոստիկանները», այդ ամենը ապօրինի է: Եվ հակառակը՝ օրինական և հիմնավորված է ցանկացած գործողություն, դժգոհության ցանկացած դրսևորում, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ իշխանությունից հեռացնելուն, իր ոստիկանապետական մարդատյաց ռեժիմով հանդերձ:
Չգիտեմ, թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, և դա անհետաքրքիր էլ է, քանի որ նա այլևս ոչ մի ելք չունի: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը կարող է նաև ոստիկաններին ուղիղ հրաման տալ, որ գնդացիրներից կրակ բացեն հայ մարդկանց վրա (եթե արդեն նման հրաման չի տվել), թեպետ դա էլ ելք չէ:
Բայց այսպես կոչված «ոստիկանները» դեռ հանցակից չդառնալու տարբերակ ունեն: Տարբերակը 1-ն է՝ դադարել կատարել օրենքից դուրս գտնվող Նիկոլ Փաշինյանի ու նրա անմիջական ենթակաների ապօրինի հրամանները և միանալ Հայաստանի գոյության համար պայքարողներին: Ոստիկանները դեռ կարող են ձերբազատվել բնական ատելություն հարուցող ու հայ մարդկանց արյամբ շաղախված կեղտոտ համազգեստից:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը