Դեկտեմբերի 5-ին ոստիկանական մեծաթիվ զորքի աջակցությամբ, ինչպես հայտնի է, Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն հայտնեց նախկին համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով ընտրված Արկադի Թամազյանին, փոխարենը համայնքապետ նշանակելով ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
Դեկտեմբերի 18-ին էլ արտահերթ նիստ են անցկացրել՝ 29 օրակարգային հարցով։ «Ապրելու երկիրը» եւ ՀԱԿ փոխքաղաքապետը բոյկոտել են նիստը։ Ներկա են գտնվել ՔՊ-ական «զավթիչները» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ու այս դավադրությանը նպաստած Սիմոն Զախարովը, ում, ըստ լուրերի, առաջիկայում պաշտոն են տալու` նշանակելու են Ալավերդու թոշակավորման հանձնաժողովի նախագահ․ սա այն հանձնաժողովն է, որը որոշում է կայացնում՝ ում ինչ բժշկական կարգ տալ։
Ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ավագանին հաստատել է Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։
Համայնքի ղեկավարի տեղակալներ Արտյուշ Աբելյանին եւ Սասուն Վարդանյանին ազատել են օրենքի խախտմամբ՝ առանց օրենքի պահանջին համապատասխան փոստային ծանուցմամբ իրազեկելու, ընդ որում՝ նրանցից մեկն ամուսնության կապակցությամբ արձակուրդում է գտնվում, եւ թվում է՝ օրենքով ապահովագրված էր այս ընթացքում ազատվելուց, բացի այդ՝ ո՛չ ազատված տեղակալներին եւ ո՛չ էլ համայնքի ղեկավարին աշխատավարձի վերջնահաշվարկ չեն վճարել։
Մենք նախապես գրել էինք, որ օրակարգում համայնքի ղեկավարի երեք տեղակալների նշանակման հարց կա՝ թերեւս մեր այդ հրապարակումով կանխել ենք երրորդ տեղակալի նշանակումը, որն ավագանիներից չէ եւ Ալավերդիում կիսագողական շրջանակներին է հարում՝ հայտնի «Սանահինցի Արմենչո» անվամբ։ Սակայն ավագանու մեր աղբյուրներն ասում են, որ երրորդ տեղակալի հարցն օրակարգից դուրս չի եկել, պարզապես աղմուկից խուսափելու համար այն անորոշ ժամանակով հետաձգել են։ Ընդ որում՝ հաստատման է դրվել համայնքապետի երեք տեղակալի հաստիքի հարց, բայց առայժմ երկուսն են նշանակվել, եւ սա՝ այն պարագայում, երբ մեկ տարուց ավելի ՔՊ-ականներն ավագանու նիստերին նախկին համայնքապետին քննադատել են երեք տեղակալ ունենալու համար, ասելով, թե երկուսն էլ բավարար է։
Նշենք, որ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է նաեւ Արկադի Թամազյանի հարազատ գյուղի՝ Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Թամազյանը, ինչպես նաեւ Շնող համայնքի ղեկավար Գարիկ Հոբոսյանը: Անտեսել են նրանց հետ կնքված վարչական պայմանագրերը, սակայն ազատումների շղթան շարունակվելու է, Ղումաշյանը մտադիր է ազատվել վարչական բոլոր ղեկավարներից, որոնց նշանակել էր Թամազյանը։
Աշխատակազմի ղեկավարին ազատել են աշխատանքից՝ առանց ՏԿԵ նախարարության կադրերի ռեզերվ հարցում անելու, եւ իրենց թեկնածուին են նշանակել, մինչդեռ օրենքը սահմանում է, որ պետք է հարցում անել պատկան գերատեսչությանը, քանի որ հնարավոր է կադրերի ռեզերվում այդ պաշտոնի համար «սպասող» մարդ լինի: Նոր ղեկավարը Ղումաշյանի հարազատ Շնող համայնքի քարտուղարն է, որին փոխանցել է նաեւ համայնքի նախկին ղեկավարին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, քանի որ Ղումաշյանի սիրտը նոր ավտոմեքենա է ուզել: Գրություն է գրել «Թեղուտ» ՓԲԸ-ին եւ մեքենա վարձակալել՝ համայնքի բյուջեից ամսական 500 հազար դրամ վճարելով։
Ղումաշյանի «բեսպրեդելն» այսքանով չի սահմանափակվում։ Մեր աղբյուրներն ասում են, որ այս պահին մոտ 2 հարյուր նոր աշխատակից են ընդունել համայնքապետարանում, որոնք դեռ հրամանագրված չեն։ Իսկ նախկին ղեկավար Թամազյանը եւ թիմակիցներն այլեւս չեն գնում համայնքապետարան, տեղակալի միջոցով Ղումաշյանին են փոխանցել կնիքը, աշխատասենյակի բանալիները: Հիշեցնենք․ Թամազյանը դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն անվստահություն հայտնելու գործընթացի օրինականությունը, Վարչական դատարանը հայցը հետ է ուղարկել՝ առաջարկելով որոշակի շտկումներ անել։
Վաղը կփորձենք Ալավերդիում ստեղծված այս իրավիճակի հետ կապված գործող անձանցից մեկնաբանություններ ստանալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել