#Մամուլի տեսություն
02 05 2024

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. «Ժողովուրդ»

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։
 

Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին:

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Նա չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:

Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում կքննվի այսօր։

Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մայիսի 3-ին սպասվելիք դատավորների ժողովին ընդառաջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Աննա Հակոբյան
Դիտել նաև
Մամուլի տեսություն 07 02 2025

Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»

Փաշինյանի կնոջ պարտքը կազմում է 157345.20 դրամ, որից ՊԵԿ-ին`  96 հազ. դրամ, քաղաքապետարանին 46 հազ. դրամ եւ ճանապարհային ոստիկանությանը 15 հազ.  դրամ

Հասարակություն 04 02 2025

Աննա Հակոբյանը նպաստ ստացե՞լ է. նախարարության պատասխանը. Yerkir.am

Արդյո՞ք թերթում աշխատող և թերթի միջոցով փող աշխատող ոչ իրաբանական ամուսինները ևս չեն «քերել» պետությունից՝ չգրանցելով իրենց ամուսնությունը

Մամուլի տեսություն 31 01 2025

30 ծանուցում` Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի վկաներին․ «Ժողովուրդ»

Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջ ներկայությամբ Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին, բայց նրանց ձայնը կա՝ իրենք չկան

Հասարակություն 13 01 2025

Կառավարությունը գաղտնի է պահում, Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին. Panorama.am

Կառավարությունից չեն պատասխանել հարցին, արդյոք Աննա Հակոբյանի հետ Իտալիա մեկնե՞լ է նրա վարսավիրը․ Նա այդ օրերին լուսանկարներ էր հրապարակում Հռոմից

Մամուլի տեսություն 27 12 2024

Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ»

Փաշինյանի կնոջ հրավերն ընդունել են հաշված իշխանական լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել` փոքրաթիվ եւ անհայտ լրագրողների հետ հանդիպման պատճառով

Հասարակություն 26 12 2024

Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել․ Հրապարակ

Ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել

Թմրաշրջանառության տարածումը ուղղորդված է իշխանությունների կողմից, որովհետև թմրամոլ երիտասարդությունը մինչև վերջ կառավարելի է
Քաղաքացիները՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին
44 օրյա․ Պլանավորված պարտություն

ԳլխավորԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐԵԹԵՐՈՒՄՄամուլի տեսությունՎերլուծականԱրխիվ
© 2014-2024 Yerevan.Today

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Today կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Yerevan.Today կայքին` որի սեփականատերն է «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը։

Մեջբերումներ անելիս հղումը Yerevan.Today-ին պարտադիր է:

Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործումը, առանց Yerevan.Today-ի հղման, արգելվում է:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել կայքի խմբագրության կամ սեփականատիրոջ տեսակետի հետ:

Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

«ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ

Հայաստան, 0010 Երևան, Վ. Սարգսյան 26/1

+374 60 75 01 21  |  info@yerevan.today


Գովազդի համար`

+374 60 75 01 21  |  info@yerevan.today



Orphus համակարգ