«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Սերոբ Սարգսյանը, ով մինչև հեղափոխությունը բուքմեյքերական կազմակերպության աշխատակից էր, 2018 թվականից արձանագրեց սրընթաց վերելք ոչ միայն իր, այլ նաև իր երիտասարդ կնոջ` Ինեսա Հակոբյանի համար` վերջինիս էլ տեղավորելով Արաբկիրի թաղապետարանում աշխատանքի:
Բազմաթիվ վայրիվերումներից հետո Սարգսյանի նախավերջին հանգրվանը «Հայփոստ» ՓԲԸ-ն էր, որը ՔՊ֊ականների և նրանց ընտանիքի անդամների հուսալի հանգրվանն ու եկամտի աղբյուրն է դարձել:
Աջափնյակի թաղապետարանում աշխատանքները ձախողած նախկին փոխթաղապետի նշանակումը ՔՊ-ում կադրերի տոտալ դեֆիցիտի արդյունք է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը