17 12 2024

Որոշում ունեն Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները․ «Փաստ»

Որոշում ունեն Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը: Ավելին, այս մասին բաց տեքստով դեռ գարնանը հայտարարել էր ԲՏԱ նախարարը, սակայն ամեն ինչ ավարտվել էր «պարտքային» շղարշով մասնակի, ժամանակավոր սահմանափակումներով:

Քպամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի իշխանությունը այս հարցում, կարծես, վերջնական որոշում ունի, այն է՝ Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները։

Գործընթացն, ըստ մեր աղբյուրի, կսկսվի արդեն հունվարից։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանությունները փորձում են իրավական «լազեյկաներ», տարբերակներ գտնել «արտամուլտիպլեքսային» ռուսական ալիքների, հատկապես, այսպես կոչված, «տեղեկատվականքաղաքականների» հեռարձակումը ևս սահմանափակելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ