23 11 2018

Կուսակցական թեստի նրբությունները․ «Առավոտ»

Կուսակցական թեստի նրբությունները․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Իմ լրագրող գործընկերներից շատերը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ընդգրկվել են տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում: Կրկին բարի երթ մաղթեմ նրանց: Գործընկերներիցս մեկը քննությունից «կտրվել» է, ցուցակի մեջ չի մտել եւ այդ առիթով դժգոհություն է հայտնել: Կարծում եմ՝ դժգոհելու հիմք առանձնապես չկա: Եթե որոշել ես համալրել այս կամ այն կուսակցական ցուցակը, պետք է պատրաստ լինես կանգնել քննիչ հանձնաժողովի առջեւ: Կա՛մ դու ընդհանրապես չես խառնվում քաղաքականությանը, կամ էլ պետք է համապատասխանես տվյալ կուսակցության պահանջներին:

Ի դեպ, քաղաքական ուժերի ղեկավար կազմի ժամանակը խնայելու եւ մարդկային գործոնը բացառելու նպատակով առաջարկում եմ այդ քննությունն անցկացնել թեստային համակարգով: Օրինակ, հարց՝ «ո՞վ է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին»: Պատասխանների տարբերակներ՝ ա/ Էնվեր փաշան, բ/ Իլհամ Ալիեւը, գ/ Սերժ Սարգսյանը, դ/ հրեա մասոնները: Քանի որ ճիշտ պատասխանը շտեմարաններում արդեն կա, մնում է, որ քննության արդյունքները որոշի համակարգիչը: Ինձ թվում է՝ այդպես ավելի օբյեկտիվ կլինի:

Կասեք՝ պարզունակ մոտեցում է: Բայց քաղաքականությունն ինքնին եւ նախընտրական պայքարը հատկապես պրիմիտիվ են ըստ բնորոշման՝ «սեւ ես – սպիտակ ես», «ժողովրդի հետ ես – ժողովրդի դեմ ես», «թալանել ես – չես թալանել», «խմել ես արյունը – չես խմել»: Այդ կռվի մեջ հաղթում է նա, ում մեղադրանքները էմոցիոնալ տեսանկյունից առավել տպավորիչ կլինեն:

Եթե որեւէ մեղադրանքի ի պատասխան մեղադրվող անձը որոշի բանական փաստարկներ բերել եւ արդարանալ, դա կնշանակի, որ նա քաղաքական պայքարից ոչինչ չի հասկանում: Ցանկացած մեղադրանքի պետք է հակադարձել ավելի թունդ պատասխան մեղադրանքով: Դա ամենեւին չի նշանակում, որ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր գործիչների մտավոր մակարդակը ցածր է: Ամենեւին ոչ, կան շատ կրթված եւ զարգացած մարդիկ, բայց քարոզի «թիրախային լսարանը», հասցեատերը լայն ժողովրդական զանգվածներն են, հենց նրանց ձայնն են նրանք հիմա հայցում: ..

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ