«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում գնալով մեծանում է անջրպետը կուսակցականների և անկուսակցականների միջև: Անկուսակցականներն իրենց «իրավունք» են վերապահում առանց «վերևների» հետ հստակեցնելու, կարծիք հայտնել, ավելի ինքնուրույն են: Անգամ տեսակետ կա, որ վաղ թե ուշ անկուսակցականներն առանձնանալու են խմբակցությունից:
Ուշագրավ է, որ 88 հոգանոց ֆրակցիայի գրեթե կեսը կուսակցական չէ: 52 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 3-ը դաշնակից «Առաքելություն» կուսակցությունից են, մյուս 33-ը՝ անկուսակցական»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը