168․am-ը գրում է․
Համավարակ. ընդհանուր թվեր
Համավարակի համաշխարհային թվերը «նահանջում են»: Ի տարբերություն մեր ցուցանիշների: 2 մլն 962.000 բնակչությամբ Հայաստանն աշխարհի երկրների ցանկում 138-րդն է: 3.3 մլն-անոց Մոնղոլիայից հետո և 2.9 մլն-անոց Ալբանիայից առաջ: Կորոնավիրուսի հետևանքների վիճակագրությունը շատ արագ է փոփոխվում, բայց արդեն ընդհանուր տենդենցներ հստակ արձանագրվել են: Նույնիսկ ամենօրյա տվյալների հրապարակման հետևանքով վիճակագրական փոփոխությունների շարժերն են հստակեցվել:
Համավարակի օրերին կորոնավիրուսով վարակվածների քանակով (14․268 դեպք) մեր երկիրը 51-րդն է (հունիսի 10-ի տվյալներով): Մեզանից առաջ Իրաքն է` 40,2 մլն բնակչությամբ: Իսկ անմիջապես հետո` 207 մլն-անոց Նիգերիան է:
Հունիսի 10-ին մեր «դիրքը» զգալիորեն բարելավվեց: Հիմա մեր երկիրն առողջացածների (5226 մարդ) թվաքանակով 55-րդն է:
5,5 մլն բնակչություն ունեցող Ֆինլանդիայից հետո և 110 մլն-անոց Ֆիլիպիններից առաջ: Առողջացածների այսօրվա մեծ քանակի մասին նույնիսկ պատկան ոլորտի նախարարն էր հասցրել իրազեկել բոլորիս: Կորոնավիրուսից արձանագրված մահացությունների դեպքերով Հայաստանը 60-րդն է` 5.5 մլն-անոց Նորվեգիայի և 26.5 մլն-անոց Կամերունի արանքում:
Համավարակ. օրվա թվերը
Հունիսի 10-ին արձանագրված հիվանդացածների քանակով (428 մարդ) Հայաստանը 60-րդ երկիրն է: Մեզանից առաջ վարակվածների թվով Սինգապուրն է (իր մոտ 6 մլն բնակչությամբ): Հետո` Կանադան է` 26.5 մլն բնակչություն: Օրվա արձանագրված մահերի քանակով ցանկի 13-րդ տեղում ենք:
Մեզանից առաջ Ֆիլիպիններն է (բնակչությունը 110 մլն): Մեզանից ներքև` Հոնդուրասը (բնակչությունը 10 մլն): Մահերի քանակի վիճակագրությունն էլ ապացուցում է, որ աշխարհի երկրների մեծ մասում համավարակի տեմպը լրջորեն թուլացել է: Ակտիվ հիվանդների քանակով մեր երկիրը 36-րդն է (8 650 հիվանդ): 35-րդ տեղում է Նիգերիան (բնակչությունը՝ 207 մլն): 37-րդն Իրաքն է (42.5 մլն բնակչություն):
Համավարակ. տարօրինակ, թերի, բայց պիտանի վիճակագրություն
Համավարակի վիճակագրությունը հաշվարկվում է նաև 1 մլն բնակչի «բաժնեմասի» հարաբերությամբ: Օրինակ, 1 մլն բնակչի հաշվարկով վարակվածների ցանկում մեր երկիրը 19-րդն է: Յուրաքանչյուր 1 մլն բնակչից վարակվել-հիվանդացել է 4 760-ը: Մեզանից առաջ 5 մլն բնակիչ ունեցող Իռլանդիան է: Իսկ անմիջապես հետո՝ 10 մլն-անոց Շվեդիան: 1 մլն բնակչի հաշվով կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի քանակը մեր երկրում 77 է: Այս ցուցանիշ-ցանկի 34-րդ երկիրն ենք: 33-րդ տեղում Սան Մարինոն է` 39.000 բնակչությամբ: 35-րդը` Ավստրիան է (9 մլն բնակչություն): Կոնկրետ Սան Մարինոյի օրինակը ցույց է տալիս, որ այս ցանկում հայտնված գաճաճ` 1 մլն-ից պակաս պետությունների «պատճառով» ցանկը դառնում է հարաբերական: Բայց այս թերությունով հանդերձ՝ այն հնարավորություն է տալիս բավականին օբյեկտիվ պատկեր տեսնել:
Համավարակ. թեստեր
Համավարակի տարածվածության հաշվարկի ամենաճշգրիտ մեթոդներից է թեստերի թվի հարաբերությունը հայտնաբերվող վարակակիրների ընդհանուր թվին: 24 երկրներ իրենց անցկացրած թեստերի քանակը չեն հրապարակել (և չեն հրապարակում): Այդ երկրների ցանկում են, օրինակ, 44 մլն-անոց Ալժիրը, 60 մլն-անոց Տանզանիան: Իսկ այն, որ այդ 24 երկրների ցանկում է 1.3 մլրդ-անոց Չինաստանը, միանգամից ապացուցում է, որ այս ցուցանիշի գծով համաշխարհային ամբողջական վիճակագրություն չի կարող լինել: Բայց շատ երկրներ այս վիճակագրությունը կարևորելով՝ վարում են նման վիճակագրություն:
Հայտնի է, որ ամենաշատ թեստեր արվել են ԱՄՆ-ում (մոտ 22.1 մլն): Թեստերի քանակով 2-րդը Ռուսաստանն է (13.5 մլն), ապա՝ Մեծ Բրիտանիան (մոտ 5.9 մլն): Մեկ մլն-ի հաշվարկով այս երկրներն այլ «դասավորություն» ունեն: Առաջինը Ռուսաստանն է (մոտ 92.8 հազար թեստ), երկրորդը՝ Մեծ Բրիտանիան (մոտ 86.5 հազար), ապա ԱՄՆ-ը (մոտ 67 հազար): Մենք թեստերի բացարձակ քանակով 91-րդ երկիրն ենք` 73156: Իսկ մեկ մլն բնակչի հաշվարկով՝ 67-րդը` 24690 թեստ:
Թեստերի քանակի համադրումը հայտնաբերված վարակակիրների քանակի հետ նաև կարող է մատնանշել համավարակի մեղմումը կամ տարածումը: Մի քանի օր առաջ օրվա թեստերի մոտ 38.5 տոկոսը դրական էր: Կարելի էր ենթադրել, որ դա համավարակի պիկն էր: Հունիսի 10-ին թեստերի 24,47 տոկոսն է դրական եղել: Կարելի է ենթադրել, որ համավարակը մեղմվում է: Եթե այս տենդենցը պահպանվի: Որովհետև այն առայժմ ավելի բարձր է, քան արձանագրված միջին թիվը: Մեր երկրում դրական արդյունք արձանագրվել է թեստերի 19.28 տոկոսի դեպքում:
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել