Սա բուռն քննադատության արժանացավ, գրվեց, որ Արցախի նախագահը ենթարկվել է Հայաստանի վարչապետի ճնշումներին։ Երեկ, սակայն, կայքերից մեկը գրեց, թե Վանեցյան-Հարությունյան հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է, բայց ոչ թե պաշտոնական ֆորմատով, այլ՝ ճաշի սեղանի շուրջ, ինչը փորձել են գաղտնի պահել։ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ԱՀ նախագահի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ Նախ ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի դաշինքի հետ, բայց Հարությունյանի հետ հանդիպման մասին լռեց։
«Քննարկվել են ընդհանուր անվտանգային բնույթի հարցեր, ներկայացվել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր կուսակցության տեսակետը, այն է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, եւ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Կարեւորվել է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը, կարեւորվել է ընդհանուր անվտանգային միջավայրի արդյունավետ աշխատանքը։ Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի՝ իշխանություն, թե ընդդիմություն հարաբերություններում պետք է բոլորս առաջնորդվենք պետական շահի առաջմղմամբ, եւ մեր այդ կարծիքը կիսել են Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, եւ մենք ունենք միակամ մոտեցում այդ հարցերի շուրջ»,- ասաց Վանեցյանը։ Բայց այս տեսակետները բոլորին են հայտնի՝ համընդհանուր են, եւ զարմանալի կլիներ, որ արցախյան քաղաքական ուժերից որեւէ մեկը հակառակը պնդեր։
- Պարոն Վանեցյան, երկու օր է՝ գրվում է, որ Արայիկ Հարությունյանը չի ցանկացել հանդիպել Ձեզ հետ, որովհետեւ իր համար ընդունելի չեն «այն քաղաքական ուժերի հետ հանդիպումները, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Ստացվում է՝ հանդիպել եք Արցախի նախագահի հետ։
- Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկ օրում արել է մի քանի իրարամերժ հայտարարություններ, իսկ այսօր (արդեն երեկ՝ խմբ․) հայտարարել է, որ դա իր անձնական կարծիքն է, նախագահի կարծիքը չէ։ Ես ասել եմ, որ հույս ունենք, որ դա ոչ թե Արցախի նախագահի պաշտոնական կարծիքն է, այլ մամուլի խոսնակի անձնական կարծիքը։
- Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը չի՞ կիսում իր խոսնակի արտահայտած տեսակետը եւ որեւէ խնդիր չունի՞ Ձեզ հետ հանդիպելու։
- Ես չունեմ նման տեղեկատվություն, ես ասում եմ այն, ինչ կարդում ենք։ Ես Արայիկ Հարությունյանի հետ չեմ զրուցել այդ թեմայի շուրջ, ես ասում եմ, որ Հարությունյանի մամուլի խոսնակը մի քանի ժամվա մեջ արել է մի քանի իրարամերժ հայտարարություն, այսօր էլ փաստել է, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե Արցախի նախագահինը։ Թե ինչ կարելի է դրանից եզրակացնել, ես չգիտեմ։ Կա՛մ իրենց մոտ ինչ-որ համակարգված աշխատանք չի կատարվում, կա՛մ ինչ-ինչ ազդեցությունների տակ ժամը մեկ հայտարարություններ են փոխում, ես դրա գնահատականը տվողը չեմ, իրենցից պարզաբանում ուզեք։
- Իսկ Դուք Ձեզ համարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կասկածի տակ դնող ուժ։
- Ես համարում եմ, որ մենք այն առանցքային ուժն ենք, որն ընդդիմադիր է գործող իշխանություններին եւ կասկածի տակ է դնում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեությունը։
- Ձեր ընդդիմադիր հայացքներն Արցախի քաղաքական ուժերը կիսո՞ւմ են կամ ի՞նչ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ։
- Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումներ չեն եղել, քննարկումները եղել են բացառապես Արցախի եւ Հայաստանի ընդհանուր անվտանգային համակարգի ամրապնդման, արցախյան հակամարտության լուծման հարցում միասնական ճակատով հանդես գալու ուղղությամբ։
- Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը պաշտոնակա՞ն է եղել, թե՞ ճաշի սեղանի շուրջ եւ ընկերական։
- Ես չեմ ասել, որ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում է եղել։
- Բայց Դուք չհերքեցիք, որ հանդիպել եք։
- Բայց ոչ էլ հաստատեցի, որ եղել է հանդիպում։
- Այդ դեպքում որտեղի՞ց գիտեք, որ դա Արայիկ Հարությունյանի խոսնակի անձնական կարծիքն է եղել, ոչ թե իր։
- Իր մամուլի խոսնակն է այդ մասին պաշտոնական հայտարարություն արել, որ դա իր կարծիքն է եղել, ոչ թե Արցախի նախագահի։
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել