«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Մարտիրոսյանն իրենց՝ ՔՊ-ին է աջակցել։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաեւ այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։
Ճշտող հարցին, թե իշխանությունը, փաստորեն, Գավառում նույնպես իր ներկայությունն ունի, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Գուրգեն Մարտիրոսյանի հետ նախկինում էլ, ապագայում էլ արդյունավետ են աշխատել ու դեռ աշխատելու են։ Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու։ Ինչպե՞ս արդյոք, մյուս երկու ուժերն արդեն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել. այս հարցին արձագանքեց. «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»։
Պատգամավորին զգուշացրինք, որ նման հայտարարությունը կարող է ուղղորդիչ լինել ավագանու անդամների համար։ «Դե ուրեմն նման հարցեր մի՛ տվեք ինձ»,- վրա բերեց մեր զրուցակից Հայկ Սարգսյանը, որը, շիշ բռնելով, հայտնի չի դարձել: Իշխանությունը, փաստոորեն, մի կողմից հայտարարում է, թե համայնքներում ՔՊ-ի պարտությունն ուղիղ ժողովրդավարության մասին է վկայում, ու որ իրենք ծանր չեն տանում ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունները, մյուս կողմից՝ բացեիբաց իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը։ Լծակների կիրառմամբ կամ տարատեսակ մեթոդների՝ վախեցնելու, համոզելու կամ այլ միջոցով այլ ուժերի ավագանու անդամներին իրենց կողմն են քաշելու եւ ՔՊ-ի 50+ ձայն չապահոված թեկնածուներին ստիպողաբար համայնքապետ դարձնեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել