04 03 2020

Ախուրյանում խայտառակ վիճակ է․ Արփի լիճն արհեստականորեն դատարկվել է․ Բերբերյան

Ախուրյանում խայտառակ վիճակ է․ Արփի լիճն արհեստականորեն դատարկվել է․ Բերբերյան

Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Դժբախտությունը սկսել է մեկ ամիս առաջ, երբ փականները բացել են և ջուրը բաց են թողել դեպի Ախուրյանի ջրամբար, որը 50 տոկոս Թուրքիայի համար է նախատեսված, 50 տոկոս՝ Հայաստանի: Այսինքն, Արփի լճի ջրի կեսը, այսպես թե այնպես, տվել են Թուրքերին: Մոտ երկու օր առաջ նոր այդ փականները փակել են, այդպես էլ չեն վերանորոգել, ջուրն էլի հոսում է: Որևէ հույս չկա, որ Արփի լիճն այսօր կբավարարի այդ տարածաշրջանին»,- ասաց Բերբերյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ