13 04 2020

Իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել թեստ անելու․ Նիկոլ Փաշինյան

Իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել թեստ անելու․ Նիկոլ Փաշինյան

Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039, 14 անձ ապաքինվել  և դուրս է գրվել, հետևաբար ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ցավոք ունեցել ենք ևս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է: նաև ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել: Շաբաթ արվել է 680, իսկ կիիրակի՝ 467 թեստ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյան էլ  նշեց, որ գործականում ունեն օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում ունենան, որ թեստ անեն. «Ուղղակի իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել և ասել՝ եկեք ձեզ թեստ անենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ