17 05 2018
Ստեփան Մնացականյանը կշարունակի ղեկավարել ԱՎԾ-ն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստի մեկնարկին օրակարգ մտցրեց վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին հարցը:
Համաձայն որոշման.
- Ստեփան Մնացականյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
- Գագիկ Անանյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):
- Գագիկ Գևորգյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):
- Նելլի Բաղդասարյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):
- Վանուշ Դավթյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):
- Լիլիթ Պետրոսյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):
Բացի վերջինից, որն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ից, մյուս որոշումները գործում են մայիսի 21-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը