ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:
2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնլայանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է: Քարոզարշարվը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը