06 11 2020
Փաշինյանը փոխմարզպետին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Գրիգորյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված համարելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 23-ից աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված:
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Նարեկ Գրիգորյանի աշխատավարձի վճարումը»,-ասված է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը