15 04 2022

Նման հրեշավոր ձևակերպումներից հետո Կա՛մ պետք Փաշինյանը հրաժարական տա, կա՛մ՝ պետությունը․ Վահե Հովհաննիսյան

Նման  հրեշավոր ձևակերպումներից հետո Կա՛մ պետք Փաշինյանը հրաժարական տա, կա՛մ՝ պետությունը․ Վահե Հովհաննիսյան

Փաշինյանի հայտնի ելույթը նոր Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացել և մենք սա պետք է շատ սառը ընդունենք և ընդունենք, որ հին պատկերացումները, աշխատանքի հին գործիքները, հին ձևաչափերը իրականում արդեն գոյություն չունեն։  Այդ ելույթով Հայաստանում նոր վիճակ ստեղծվել և բոլորից պահանջվում է դառնաալ հնարավորինս շուտ ադեկվատ այդ իրավիճակին։ Այս մասին ապրիլի 15-ին քննարկման ժամանակ ասաց Այլընտրնաքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Փաշինյանը այդ ելույթից հետո չի կարող պաշտոնավարել և վստահ եմ չի պաշտոնավարելու։ Չի կարող պետության ղեկավարը նման  հրեշավոր ձևակերպումներից հետո պաշտոնավարել։ Կա՛մ պետք  ինքը հրաժարական տա, կա՛մ՝ պետությունը։ Ես վստահ եմ, որ դա լինելու է ինքը»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ