Գլխավոր շտաբի նշանակման պրոցեսում պետք է դրվի զինված ուժերի քաղաքական չեքոզացման մեխանիզմը: ԳՇ կազմի գեներալների մի մասը պետք է նշանակվի խորհրդարանի կողմից, որ նրանք լինեն հորհրդարանի փոքրամասնության վերահսկողության ներքո: Նման ելույթ է ունեցել 2017 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա այդ ժամանակ համոզված էր, որ եթե Պաշտպանության նախարարը իշխող թիմի անդամ է. չի կարող ապահովել ԶՈՒ չեզոքությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՊՆ է նշանակվել ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանը, իսկ նոր փոփոխությամբ էլ ԳՇ պետը դարձավ ՊՆ տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը