05 05 2023

Այս փուլում ԱՄՆ-ն պարտություն է կրել․ Ստեփան Դանիելյան



Երբ մի քանի օր տեւողությամբ նման բանակցություններ են լինում եւ որոնց մասնակցում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարը, այլեւ ազգային անվտանգության գծով խորհրականը, դրանց արդյունքում որեւէ փաստաթուղթ չստորագրելը նշանակումէ  ձախողվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեին ավարտված բանակցություններին:

«Բնականաբար, ԱՄՆ պետքարտուղարը չի կարող ասել, որ ձախողվել են, որովհետեւ դա իրենց ձախողումն է: Բնականաբար, պետք է ինչ-որ  ձեւակերպումներ գտներ, եւ ձեւակերպումն այն էր, որ ինչ-որ եզրագծի ենք հասել: Սա նշանակում է, որ այս փուլում ԱՄՆ-ն պարտություն է կրել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ