2020 թվականի պատերազմի օերրին Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին ասում էր.
«2016 թվականի գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած: 2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ:
Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն: Եվ մենք չենք ընկրկի, մենք չենք նահանջի, մենք չենք հանձնվի և կկանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլյան պատերազմին մասնակցելու համար գնացել է մայիսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը