Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցիչներին խնդրել է մշակել տարբերակներ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման մասին հարցին:
«Մշակվում են տարբերակներ Հայաստան-ԵՄ համագործակցության բոլոր ուղղությունների համար: Մենք քննարկում ենք, թե որն է ՀՀ քաղաքացիների ցանկությունը: Օրակարգն ունի շատ դետալներ, որոնց մասին հիմա չեմ մանրամասնի, այց երբ գործընթացն ավարտվի, կարծում եմ, ԵՄ-ն և Հայաստանը կկարողանան համատեղ հայտարարությամբ հանդես գալ»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը