06 09 2024

Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։

Նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան,  ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։

Պաշտոնյան կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի հետ և ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում:

Հիշեցնենք, որ հուլիսին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել էին սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ